Միասին կարող ենք
կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-07 18:27
Հասարակություն

Մի հատ էլ մայկա կար, վրայի գրված «Մահ կամ ազատություն»-ը երևի համարել էին քրեական հանցանք․ Գեղամ Մանուկյան

Մի հատ էլ մայկա կար, վրայի գրված «Մահ կամ ազատություն»-ը երևի համարել էին քրեական հանցանք․ Գեղամ Մանուկյան

«Իրականում այս հաշվետվությունը կարելի էր ձեր հետ չկապել: Սա քննչական կոմիտեի հաշվետվությունը չէր, քննչական կոմիտեի պետի հաշվետվությունը չէր: Սիրելի հայրենակիցներ, իրականում կարելի էր մենակ շփվել այս հարցում Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև քննչական կոմիտեի պետն էլ է ինքը, ԱԱԾ տնօրենն էլ, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էլ, դատավորի նախագահն էլ, ԲԴԽ-ի նախագահն էլ։ Պարոն Պողոսյան, դուք չեք հարուցել, քննչական կոմիտեն չի հարուցել, օրինակ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը հարուցել է Նիկոլ Փաշինյանը մեր աչքի առաջ, երբ որ նստած ստատուսներ գրելու այդ նույն օրը որոշեցիք, որ պետք է հարուցվի քրեական գործ»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։