|
Փոխարժեքներ
30 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Իրանին հորդորել է «նստել բանակցությունների սեղանի շուրջ»՝ նաև ընդգծելով Թեհրանի վրա պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու անհրաժեշտությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին նա ասել է Մյունսերում զինծառայողների հետ հանդիպմանը:
«Եվ այս ոգով մենք նաև հանձնառու ենք Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման դադարեցմանը հրատապ կերպով։ Եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, Գերմանիան պատրաստ է ռազմական գործողություններ ձեռնարկել՝ նավագնացության ազատությունն ապահովելու համար», – նշել է նա։Մերցը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Կիպրոսում ԵՄ նիստից առաջ կոչ է արել կրկին ուժեղացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը։
«Եթե Հորմուզը մնա փակ, դա մեզ բոլորիս տնտեսական ահռելի վնաս կպատճառի։ Հետևաբար, մեր ուղերձն այն է, որ Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Նա պետք է դադարի ժամանակ շահել։ Նա այլևս չպետք է պատանդ պահի ամբողջ տարածաշրջանը և, ի վերջո, ամբողջ աշխարհը։ Իրանի ռազմական միջուկային ծրագրին պետք է վերջ դրվի։ Իսրայելի և տարածաշրջանում մեր գործընկերների դեմ հետագա հարձակումներ չպետք է լինեն», – նշել է նա։
Մերցը հավելել է, որ այս բոլոր հարցերը քննարկվում են գործընկերների, այդ թվում, Վաշինգտոնի հետ՝ շեշտելով, որ Գերմանիան հանձնառու է «ամուր ՆԱՏՕ-ին և հուսալի անդրատլանտյան գործընկերությանը»: