|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահ Բրիգիտե Բիրլյայնը կարող է դառնալ երկրի առաջին կին կանցլերը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` տեղական ԶԼՄ-ներին հղումով:
Այսօր Ավստրիայի նախագահը պաշտոնապես կհայտնի նոր կանցլերի անունը, որը կղեկավարի կառավարությունը մինչև սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունները:
Սեբաստիան Կուրցի կառավարությունը երեքշաբթի պաշտոնանկ արվեց` սկանդալային տեսագրության հետ կապված:
Հիշեցնենք, որ խորհրդարանը անվստահություն էր հայտնել Կուրցին: Ավելի վաղ Spiegel և Sueddeutsche Zeitung պարբերականներ, իրենց տրամադրության տակ գտնվող տեսանյութին հղումով, հայտնեցին, որ արդեն նախկին փոխկանցլեր Հայնցե Քրիստիան Շտրախեն 2017-ին քննարկել է ենթադրաբար ռուսաստանցի Ալյոնա Մակարովայի հետ նրա կողմից ավստրիական Kronen Zeitung պարբերականի գնումը, որպեսզի օժանդակություն ստանա նախատեսվող ընտրությունների ժամանակ: