|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն իր ծննդյան 70-րդ հոբելյանը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերակցությամբ: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն:
Ըստ պարբերականի՝ Շրյոդերը 70 տարեկան է դարձել ապրիլի 7-ին, իսկ Պուտինի հետ ընկերական հարաբերություններ ունի:
Տեղեկության համաձայն՝ Պուտինի ավտոշարասյունը նկատել են Սանկտ Պետերբուրգի Յուսուպովյան պալատի մոտ: Միջոցառումը կազմակերպել է Nord Stream AG ընկերությունը: Շրյոդերը դրա բաժնետերերի հանձնաժողովի նախագահն է։