Միասին կարող ենք
կարևոր
1066 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 20:41
Քաղաքական

Ըստ ամերիկյան պարբերականի՝ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը կարող է ամրապնդել այսպես կոչված Միջին միջանցքը. քաղաքագետ

Ըստ ամերիկյան պարբերականի՝ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը կարող է ամրապնդել այսպես կոչված Միջին միջանցքը. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է

«Ամերիկյան հեղինակավոր Foreign affairs-ը այսօր հրապարակել է Ասլի Այդընթաշբաշի «Իրանի պատերազմի սպառնալիքը Թուրքիայի համար» հոդվածը, որը բավականին հետաքրքիր վերլուծություն է, ընդ որում ո’չ միայն Իրանի դեմ պատերազմի համատեքստում Թուրքիայի վրա բացասական ազդեցության, այլև ընդհանուր տարածաշրջանային համատեքստում։

Առանձնացրել եմ Հայաստանի հետ Թուրքիայի քաղաքականության տրամաբանության հատվածը, որը կարծում եմ որոշակի օբյեկտիվություն ունի, թեպետ վերապահումներ ունեմ.

«Հայաստանի հետ սահմանի բացումը կարող է ամրապնդել այսպես կոչված Միջին միջանցքը՝ Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով անցնող ուղղությամբ։ Այսպիսի քայլը կնվազեցնի Անկարայի կախվածությունը ավելի անկայուն հարավային առևտրային ուղիներից՝ տարածաշրջանում էներգամատակարարման և նավագնացության ոլորտներում առկա լուրջ խափանումների պայմաններում։

Անմիջական սահմանների վրա կայունության ձևավորումը կարող է օգնել Թուրքիային դառնալ կարևոր առևտրային հանգույց և ամրապնդել նրա դիրքերը հետպատերազմյան կարգում, որը ձևավորվում է հիմնված առևտրի և կապերի վրա, այլ ոչ թե մշտական ճգնաժամի պայմաններում»:

«The Iran War’s Threat to Turkey»

(Նույնիսկ կողքից մնալու դեպքում Անկարան բախվում է հակահարվածների)

Aslı Aydıntaşbaş

27 ապրիլի, 2026 թ.»։