|
Փոխարժեքներ
01 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 422.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.214 |
| GBP | ⚊ | £ 493.49 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իսպանիան չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Նրա կարծիքով՝ «Հորմուզը պետք է կրկին դառնա ազատ, անվտանգ և անվճար» տարանցիկ ուղի ցանկացած երկրից ցանկացած նավի համար՝ առանց խտրականության։ «Մենք չենք մասնակցի Հորմուզում ոչ մի կարգի ռազմական գործողության», – վստահեցրել է դիվանագետը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նախարարը կրկին արտահայտվել է Իսրայելի հետ ԵՄ ասոցացման շուրջ համաձայնագրի դադարեցման օգտին։ «Եվրամիությունը կարող է միայն փոխգործակցել այն երկրների հետ, որոնք ժողովրդավար են և հարգում են մարդու հիմնարար իրավունքները», – հավելել է Ալբարեսը։