|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։
«Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին»,- հայտնել են դատարանից:
Հիշեցնենք՝ Դոլմազյանը քննել է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործերը։