Միասին կարող ենք
կարևոր
967 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-21 18:14
Աշխարհ

Իրանական Նաթանզում օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի խախտում է. Զախարովա

Իրանական Նաթանզում օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի խախտում է. Զախարովա

Իրանական Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նաթանզում գտնվող օբյեկտին հարվածները հասցվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի շուրջ շարունակվող էսկալացիայի ֆոնին: Իրանը հայտարարել է ճառագայթման արտահոսքի բացակայության մասին, սակայն միջուկային ենթակառուցվածքի վրա հարձակումները մի շարք երկրների և միջազգային կառույցների կտրուկ արձագանք են առաջացրել՝ տեխնածին և բնապահպանական մասշտաբային աղետի ռիսկերի պատճառով:

«Դա միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությունների, ՄԱԿ-ի ԱԽ-ի պրոֆիլային բանաձևերի և գործակալության գլխավոր համաժողովի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում է», - ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում:

Զախարովան ընդգծել է, որ շարունակվող հարձակումներն ազդում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական, ինչպես նաև միջուկային օբյեկտների վրա, ինչը ռադիոլոգիական և բնապահպանական հետևանքների լուրջ ռիսկեր է ստեղծում:

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին, օբյեկտիվ և կոշտ գնահատական տալ տեղի ունեցածին:

«Նման գործողությունները Մերձավոր Արևելքում մասշտաբային աղետի իրական սպառնալիքներ են պարունակում և խաթարում են խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: