|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նաթանզի միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան չի հանգեցրել ուրանի հարստացման գործընթացի դադարեցմանը, որի արտադրական հզորությունը նախատեսվում է ավելացնել 50%-ով: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Շահիդ Ահմադի Ռոշանի հարստացման օբյեկտում երեկ տեղի ունեցած միջադեպը խոչընդոտ չդարձավ հարստացման համար. վթարային էլեկտրամատակարարումը միացվել է համալիրին»,- նրա խոսքերն է մեջբերում IRIB հեռուստաընկերությունը:
Իրանի փոխնախագահի խոսքով՝ «հնարավորինս սեղմ ժամկետում Նաթանզում գտնվող հաստատությունը կշարունակի աշխատել արտադրողականության 50% աճով»:
Նա հավելել է, որ «մի քանի օրվա ընթացքում իշխանությունները վնասված ցենտրիֆուգները կփոխարինեն ավելի մեծ հզորությամբ ցենտրիֆուգներով»:
Հիշեցնենք, որ երեկ նշված օբյեկտում պայթյուն է տեղի ունեցել. Իրանը և New York Times–ի՝ Սպիտակ տան աղբյուրները դրա մեղավոր են համարում Իսրայելին, որը չի մեկնաբանել կատարվածը։