|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 12-ին իր ավագ խորհրդականների հետ խորհրդակցել է առաջիկա շաբաթներին Իրանի հիմնական միջուկային օբյեկտի դեմ «գործողություններ ձեռնարկելու» հնարավորության մասին. հաղորդում է The New York Times- ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախկին և ներկայիս պաշտոնյաների:
Հրապարակման համաձայն՝ փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլերը և ԱՄՆ զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Մարկ Միլին համոզել են նախագահին՝ հետ կանգնել ռազմական հարվածից՝ նախազգուշացնելով, որ նման քայլը կարող է նրա նախագահության վերջին շաբաթներին համատարած բախումների հանգեցնել:
«Ցանկացած միջոց՝ լինի կիբերհարձակում, թե՝ հրթիռային հարված, «գրեթե հաստատ» կուղղվի Նաթանզում գտնվող Իրանի միջուկային կայանին»,- կարծում է NYT: