|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գարեգին Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տիգրան Մեծի պողոտա 31ա/2) և պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։
«Մասնավորապես՝ օբյեկտում նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների, պարագաների պահման համար, սննդի կառույցն ապահովված չի եղել սանհանգույցներով` միացված գործող կոյուղուն, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը արտադրամասի տարբեր տարածքներ կանխելու համար:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: