|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողական գործընթացում նմուշառում են կատարել առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Փորձարկման արձանագրության համաձայն՝ «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Տնտեսավարողին հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել օրենսդրությամբ ամրագրված նորմերին, իսկ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: