|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձով դիմել է բոլորին։
«Հարգելի հայրենակիցներ, վաղվանից «Հայաստան» դաշինքը սկսում է ավելի ինտենսիվ շփումներ մեր հայրենակիցների հետ, տարբեր ձևաչափով, տարբեր ֆորմատներով, մենք լինելու ենք հանրապետության տարբեր բնակավայրերում։
Վաղը, ժամը 13:00-ին Աշտարակ քաղաքի մշակույթի տանը հանդիպում է տեղի ունենալու դաշինքի և դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հրավիրում ենք ձեզ հանդիպման, սա լավ առիթ և հնարավորություն է ներկայացնելու մեր ծրագրերը, խոսելու երկրի առջև կանգնած մարտահրավերներից, դուրս գալու հնարավորություններից և պատասխանելու ձեր հարցերին։
Սիրով սպասում ենք ձեզ վաղը, ժամը՝ 13:00-ին Աշտարակի մշակույթի տանը։
Միշտ հիշեք՝ Միասին կարո՛ղ ենք»։