կարևոր
637 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-15 17:41
Աշխարհ

Ուկրաինան ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ է ուզում առնվազն 20 տարով. Զելենսկի

Ուկրաինան ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ է ուզում առնվազն 20 տարով. Զելենսկի

Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ առնվազն 20 տարով, նախքան կկարողանա պատշաճ կերպով ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին Մյունխենում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հաջորդ շաբաթ նախատեսված Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընդառաջ, հայտնում է The Guardian-ը։

Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում՝ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ «հաջորդ շաբաթ կայանալիք եռակողմ հանդիպումները կլինեն լուրջ, բովանդակալից ու օգտակար բոլորիս համար, բայց, անկեղծ ասած, երբեմն թվում է, թե կողմերը բոլորովին տարբեր բաների մասին են խոսում»։

«Ամերիկացիները հաճախ են վերադառնում զիջումների թեմային, և չափազանց հաճախ այդ զիջումները քննարկվում են միայն Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի համատեքստում»,- հավելել է նա։

Եվրոպայի հիասթափությունը ԱՄՆ-ի՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու ենթադրյալ չկամության հետ կապված, որոնք նրանք պատրաստ են առաջարկել Ուկրաինային խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում, և երաշխիքները նախքան ստորագրումն ամրագրելու անհրաժեշտությունը, հավանաբար, մնում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև խիստ վատթարացած հարաբերությունների ամենամեծ վերքը, ընդգծում է լրատվամիջոցը։