կարևոր
3388 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-24 13:57
Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի նշանակի անվտանգության երաշխիքներ․ Սուրեն Սարգսյան

Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ոչ մեկը դեմ չէ, այլ հարց է թե ինչ գին կարող է վճարել Հայաստանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Նույնիսկ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, սահմանը բացվի, չի նշանակի անվտանգության երաշխիքներ կամ որ Ադրբեջանը զերծ է մնալու ագրեսիվ գործողություններից, Թուրքիան էլ դրան չի աջակցելու։ Թուրքիան բազմիցս ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորեն՝ հաշվի առնելով եղբայրական Ադրբեջանի շահերը, Թուրքիայի եղբայրական Ադրբեջանն էլ հայտարարում է, որ իրենն է թե Երեւանը, թե Սյունիքը, թե Տավուշը։ Պետք է ամեն ինչ հաշվի առնել։ Առաջին անգամ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ բավարարած լինելով բոլոր նախապայմանները։ Եվ, բնականաբար, Թուրքիան առաջ է քաշում նոր նախապայմաններ՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրում, Ադրբեջանի լրացուցիչ պահանջների բավարարում, Հայաստանի զինանշանի ձեւափոխում, որի վրա Արարատն է պատկերված»,- նշեց Սարգսյանը։