կարևոր
2221 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-29 09:28
Քաղաքական

Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի․ «Հրապարակ»

Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետի տեղակալի թափուր պաշտոնում փորձում է նշանակել իր խորհրդական, դե ֆակտո մարզպետ Արմեն Գրիգորյանին։ Ինչպես հայտնի է, երկու օր առաջ Էդգար Փարվանյանն ազատվեց Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից, ավելի ճիշտ՝ Մովսիսյանը հասավ նրան, որ վարչապետը ստորագրի իր ոխերիմ հակառակորդ տեղակալի ազատման հրամանը։Մարզի մեր աղբյուրները պատմում են, որ առաջին օրվանից Փարվանյանի եւ Մովսիսյանի փոխհարաբերությունները չեն ստացվել, սուր հակամարտության մեջ են եղել, գրեթե չեն շփվել իրար հետ, Մովսիսյանն ի սկզբանե դեմ է եղել Փարվանյանին իր տեղակալ նշանակելուն, քանի որ նա համարվել է Սուրեն Պապիկյանի թեւը՝ վերջինիս ծառայակից, մարզից ընտրված Մաթեւոս Ասատրյանի մտերիմը: Եվ Փարվանյանը նշանակվելով տեղակալի պաշտոնում՝ մշտապես հավակնել է մարզպետի պաշտոնին։

Ի դեպ, մյուս տեղակալ Հարություն Գուլյանը եւս Պապիկյանի ծառայակիցն է։ Հիշեցնենք, որ Ապարանի ընտրություններին Փարվանյանը գլխավորում էր ՔՊ ցուցակը, սակայն պարտվեց Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի Կարենին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։