|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իրական ընկեր, մարտիկ և հաղթող է անվանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և աջակցություն խոստացել նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակի իր էջում, լուսանկար հրապարակելով Օրբանի հետ։
«Վիկտոր Օրբան՝ իրական ընկեր, մարտիկ և հաղթող, նա ունի իմ ամբողջական և լիակատար աջակցությունը Հունգարիայի վարչապետ վերընտրվելու հարցում։ Նա երբեք չի հիասթափեցնի Հունգարիայի մեծ ժողովրդին։ Վիկտոր Օրբան՝ իրական ուժեղ ղեկավար, որն արդեն ապացուցել է, որ կարող է հասնել ֆենոմենալ արդյունքների։ Նա անխոնջ պայքարում է իր մեծ երկրի և ժողովրդի համար և սիրում է նրանց այնպես, ինչպես ես սիրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- գրել է Թրամփը։
Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 12-ին։