|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․ «Վերջին անգամ Թրամփը այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Վիկտոր Օրբանին։ Բառ չէր խնայել՝ «Օրբանը ուժեղ առաջնորդ է, պաշտպանում է իր երկիրը, սահմանները, ազգային շահերն ու ավանդական արժեքները»: Ընտրությունից օրեր առաջ նույնիսկ հեռախոսով մտնում էր քարոզարշավ, կոչ անում աջակցել նրան, ասում՝ «հիանալի առաջնորդ է»: Մարկո Ռուբիոն էլ ընտրություններից առաջ Օրբանին աջակցելու քաղաքական այց էր կազմակերպել ասելով «ձեր հաջողությունը մեր հաջողությունն է», ընդգծելով, որ ԱՄՆ-ի շահերից է, որ Հունգարիան հաջողի Օրբանի ղեկավարությամբ։
Թե ինչ եղավ հետո շատ տխուր էր Օրբանի համար: Նա գնաց տուն։
Հիմա նույն սցենարի մեջ Թրամփը ընտրությունից օրեր առաջ հրապարակային աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ գովելով նրա առաջնորդությունն ու «ժողովրդավարական բարեփոխումները», իսկ Մարկո Ռուբիոն նույն տոնի մեջ ստորագրում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ և աջակցություններ փոխանցում:
P.S. Չգիտեմ Ձեզ ոնց, բայց ինձ էս սցենարը մեծ հաշվով շատ դուր ա գալիս: Ընտրություններին համարյա էլ օր չմնաց»: