|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է անցած նախագահական ընտրություններում ենթադրվող կեղծիքների ծավալուն հետաքննություն անցկացնել՝ միլիոնավոր «ապօրինի քվեաթերթիկների» մասին հայտարարություններից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
Թրամփի խոսքով՝ դա վերաբերում է նաեւ նրանց, ովքեր քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել են միաժամանակ 2 նահանգներում: Նախագահը հավաստիացրել է, որ հետաքննությունը կառնչվի նաեւ նրանց, որոնք վաղուց հանգուցյալ են, սակայն գրանցվել են քվեարկությանը մասնակցելու համար:
Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ մոտ 5 մլն անվավեր քվեաթերթիկներ են տրվել Հիլարի Քլինթոնի օգտին:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը պարզաբանել է, որ քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների վերաբերյալ Թրամփի համոզվածությունը հիմնված է նախագահին ԱՄՆ քաղաքացիների ներկայացրած տվյալների վրա:
Թրամփը համոզված է, որ ընտրություններում ենթադրվող խախտումների հետաքննությունը կօգնի կատարելագործել երկրի ընտրական համակարգը: