|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մանդատ ստանալու հայտ ներկայացրած ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն՝ այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը, եւ հնարավոր է գիշերը հրապարակեն ՔՊ նախընտրական նախնական ցուցակը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ՔՊ կենտրոնական գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։ Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։