|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քառյակը գործում է` ի հեճուկս չար գուշակողների. քառյակի հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք շարունակում ենք արդյունավետ աշխատել, և այսօրվա քննարկումը ես համարում եմ այդ արդյունավետ նիստերից մեկը»,- նշեց նա:
Ըստ Ռուստամյանի` արտահերթ նիստ պետք է հրավիրվի կուտակայինի վերաբերյալ երկիմաստ և թերի որոշման կապակցությամբ, որովհետև հայտնի չէ` ի վերջո, պարտադիր բաղադրիչը մնո՞ւմ է, թե՞ ոչ: Քառյակը որոշել է հանդես գալ նախաձեռնությամբ, որպեսզի օրենքում փոփոխություն կատարվի` ելնելով ՍԴ որոշումից, և հասնել այն բանին, որ օրենքով հստակ դառնա այն, ինչ անհստակ ու անորոշ էր մնացել:
«Օրենսդրական նախաձեռնություն է լինելու, կոնկրետ հոդվածներ պետք է փոխվեն, որպեսզի երկիմաստությունը վերանա` դրա հետ կապված: Հնարավոր է, որ եռօրյայում պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ արտահերթ նիստ գումարվի»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ քառյակը հույս ունի, որ մեծամասնությունը կգիտակցի, որ բացակայելը հակասահմանադրական կեցվածք է, և պատգամավորները կներկայանան, որ նիստը կայանա: