|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը վերջին շրջանի ճարտարապետության լավագույն կոթողներից է, Երևանի դիմագիծը ներկայացնող շենքերից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանն` անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի ապամոնտաժման որոշմանը:
Նա նշեց նաև, որ ժամանակն է վերջ տալ քանդելու գործընթացին, և եթե մի բան տեղնուտեղը չի գործարկվելու, չպետք է քանդել:
«Հերիք է` ավիրեք ու քանդեք. Երիտասարդականը քանդեցին ու փոխարենն ինչ սարքեցին` ոչ մի բան: Պետք է լայն շարժում սկսվի ու վերջ տրվի էս քանդելու գործընթացին: Հիմա պետք է կառուցելու ժամանակը լինի: Մենք ճահճի մեջ ենք հայտնվել դուրս գալու փորձեր կատարելու փոխարեն` ավելի խորն են խրվում: Ուր նայում ես` ցուցանակներ են` «Վաճառվում է». մի օր Հայաստանը մեկը կգնի ու իր ուզած ձևով կկառուցի»,-ասաց Գասպարյանը:
Նա նշեց, որ «Զվարթնոցի» շենքը պետք է պահպանել, իսկ կողքը կառուցել նոր շենք` այն, ինչ ուզում է սեփականատերը: