|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր էջմիածինցիները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք, ինչպես երեկ, պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Ըստ նրանց՝ ազատության մեջ Մանվել Գրիգորյանն իրենից վտանգ է ներկայացնում:
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները երեկ մինչև ուշ գիշեր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։
Հավելենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց: