|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն մի քանի ժամ է ՀՀ վարչապետի նստավայրի մոտ բողոքի ակցիա են իրականացնում նաև տաքսու վարորդները: Նրանք միակողմանի փակել են բաղրամյան պողոտան: Տաքսու վարորդները պահանջում են խստացնել տաքսի ծառայություն մատոցուղների լիցենզավորման կարգը, որպեսզի այն տարածվի տաքսի ծառայություն մատուցող բոլոր ընկերությունների վրա:
Վարորդները նաև պահանջում են նաև զրոյացնել ավտոկայանատեղիների և տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքները: Վարորդները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վարչապետի աշխատակազմից ցուցարարներին հայտնել են, որ խնդրի մասին զեկուցել են վարչապետին: Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա են իրականացնում նաև զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիները: Նշենք, որ «Սասնա ծռերի» կողմնակիցներն էլ փակել են Արշակունյաց պողոտան: