|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում` Բունդեսթագի դիմաց, սեպտեմբերի 23-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպան գործողությունները։ Բողոքի ցույցին մասնակցել են նաև Գերմանիայի մի խումբ քաղաքական գործիչներ, ուսանողներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բողոքի ակցիայի մասնակիցները ակնկալում են գործուն և հրատապ քայլեր Եվրամիության առաջնորդներից՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը։
Ցույցի մասնակիցները պարզել էին «Փրկե՛ք Արցախը», «Կանգնեցրե՛ք Ալիևի ռեժիմին», «Մենք նույնպես արժանի ենք խաղաղ ապրելու», «Կանգնեցրեք՛ ադրբեջանական ագրեսիան», «Կանգնեցրե՛ք արցախահայերի էթնիկ զտումը» պաստառները։