|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իտալիայի Միլան քաղաքի Սկալա հրապարակում հայ համայնքի նախաձեռնությամբ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի: Հարյուրավոր մարդիկ են մասնակցել բողոքի ակցիային:

Հայ համայնքի նախաձեռնած ցույցի ընթացքում մասնակիցները պարզել են Հայաստանի դրոշներն ու «Հայաստանը խաղաղություն է ցանկանում», «Հայերն ընդդեմ միջազգային ահաբեկչության» գրությամբ պաստառներ:

«Իտալիայի հայկական ծագմամբ քաղաքացիներն այս ամենում տեսնում են թուրքական ազգային քաղաքականության շարունակությունը, որը ձևավորվել է 19-րդ դարի վերջնամասում»,- ասված է հայ համայնքի նախագահ Բայկար Սիվազլյանի ուղերձում:
Ակցիայի մասնակիցները Իտալիայի կառավարությունից խնդրել են ցույց տալ դիվանագիտական միջամտություն և օգնել խաղաղություն հաստատել տարածաշրջանում: