|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակը շուտով Ազգային ժողովում կդրվի քննարկման, կլինեն հասարակական լսումներ, ինչից հետո այն կուղարկվի Վենետիկի հանձնաժողովին` փորձաքննության համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Օրենսդրական փոփոխություններից բացի, շատ կարեւոր են նաեւ հասարակական, քաղաքական կամքն ու ընտրական մշակույթի ձեւավորումը, եւ այս առումով անելիք ունեն թե՜ իշխանությունը, թե՜ ընդդիմությունը»,- ասաց նա:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` Ընտրական նոր օրենսգրքի առաջին խնդիրը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահության վերականգնումը պիտի լինի:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ կրկնեց, որ բարեփոխումների այս ծրագիրը պիտի լիներ իշխանության եւ ընդդիմության համատեղ աշխատանքը, իսկ նման քննարկումներ կազմակերպելով` իշխանությունները պարզապես նպատակ ունեն լեգիտիմացնել գործընթացը, արդյունքում` ընտրություններում էական փոփոխություններ չեն լինելու: «Մենք չենք ասում, որ միայն պետք է մեր եւ Դաշնակցության համատեղ առաջարկներն ընդունվեն, մենք ասում ենք, որ եթե ձեր առաջարկները քննարկվում են, ապա մերն էլ պետք է քննարկվեն»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: