կարևոր
664 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-10 09:18
Հասարակություն

Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ»

Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե ՀԷՑ-ը 50 տոկոսով զեղչ է կիրառելու և սուբսիդավորելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոսանքի վարձը, որտեղ հոգևոր տեսուչ է Փաշինյանի տիրադավ եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանը։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե ՀԷՑ-ը զավթած քպականները «մեծահոգաբար» Եկեղեցու հոգսը թեթևացնում են։ Մինչդեռ, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, Հայ առաքելական այլ եկեղեցիներին ևս ՀԷՑ-ը տարիներ շարունակ նման աջակցություն է ցուցաբերել։ Ավելին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին տաքացվող հատակ ունի, և նախկինում ջեռուցման սեզոնի բոլոր եկեղեցական տոներին ընդհանուր ջեռուցմանը զուգահեռ այն ևս ջեռուցվել է։

Հավելենք, որ, մեր տեղեկություններով, մինչ ՀԷՑ-ի խլելը, ՀԷՑ-ի կողմից, օրինակ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու զեղչը կազմել է 12.000 կվտժ էլեկտրաէներգիա, Գեղարդի վանքինը՝ 358.000 կվտժ, Սուրբ Սարգիս եկեղեցու զեղչը 2016 թվականի մայիսից մինչև 2023 թվականի փետրվար (83 ամիս)՝ ծախսի 50%-ի չափով, ինչը 54.000 կվտժ է կազմում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զեղչը 20 ամսվա համար` 738.000 կվտժ էլեկտրաէներգիա։

Ի դեպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքին տնտեսական բալանսում գտնվող էներգատնտեսության վերազինումը ևս իրականացվել է ՀԷՑ-ի աջակցությամբ։