կարևոր
982 դիտում, 3 ժամ առաջ - 2026-01-23 11:36
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար հասանելիություն կունենա Գրենլանդիային

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար հասանելիություն կունենա Գրենլանդիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ համաձայնության է հասել, ըստ որի ԱՄՆ-ն լիակատար և մշտական հասանելիություն կստանա Գրենլանդիային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց հետո Վաշինգտոն վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ են անցկացվում։ Թրամփի խոսքով՝ նոր համաձայնագիրը «շատ ավելի առատաձեռն կլինի Միացյալ նահանգների համար»։

«Մենք հնարավորություն կունենանք անելու այն, ինչ ցանկանում ենք անել», – ասել է նա։

Ավելի վաղ Թրամփը Fox Business Network-ին հայտնել էր, որ համաձայնությունը ԱՄՆ-ին կտրամադրի «լիակատար հասանելիություն»։

«Դա չունի վերջ, չունի ժամանակային սահմանափակում», – նշել էր նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ Դավոսում Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ եվրոպացիները կարող են չանհանգստանալ Գրենլանդիայի համար և պետք է կենտրոնանան իրենց ռազմական ծախսերի վրա։