կարևոր
334 դիտում, 4 ժամ առաջ - 2026-01-20 17:10
Հասարակություն

Կասկածներ կան՝ գործող վարչախումբը ներգրավված է դեղերի բիզնեսում․ Հրանտ Բագրատյան

Կասկածներ կան՝ գործող վարչախումբը ներգրավված է դեղերի բիզնեսում․ Հրանտ Բագրատյան

«Վրաստանի համեմատ Հայաստանում դեղորայքի գների թանկ լինելն ունի 3 պատճառ»,-Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով դեղերի գների նվազեցման մեխանիզմենրին։

Նշելով, որ Հայաստանում դեղերը վաճառելու համար գրանցում են, հարց տվեց, թե ինչու է գրանցվում «Գլյուկովաժ» դեղամիջոցը, քանի որ երկիրը փոքր է ամեն մի դեղի գրանցումը 8000-ից 10000 դոլար արժի։

 «Մեռանք ասելով, որ բացի Հայաստանում արտադրված դեղերից, մյուս դեղերը չպետք է գրանցվի»,- ասաց Հրանտ Բագրատյանը և հավելեց. «Ես կասկածում եմ, որ գործող վարչախումբը իր ղեկավարով ներգրավված է այդ դեղերի բիզնեսի մեջ»․

 Նա նշեց, որ դեղերի գրանցումը թանկացնում է այն 15-20 %-ով և չպետք է այլ երկրներում գրանցված դեղերը գրանցել Հայաստանում, այլ ինքնաշխատ եղանակով համարել գրանցված։

 Ըստ Բագրատյանի՝ դեղերի փորձաքննության հիմնարկը պետք է լուծարվի։