|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հրանտ Բագրատյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հիանալի հարաբերությունների մեջ է եւ կարծում է, որ իրենք երբեք «իրար ճանապարհ խաչաձեւելու հարց, խնդիր չենք ունենա»: Այս մասին Բագրատյանը հայտարարեց «Ազատություն» կուսակցության համագումարում:
Նա ընդգծեց, որ իր առաջադրման հարցն առաջ է եկել դեռ երեք-չորս ամիս առաջ, բայց այդ մասին չեն բարձրաձայնել: Բագրատյանը հայտարարեց, որ իր առաջադրման մեջ կա նաեւ ամեն ինչ արագացնելու, որոշակի դարձնելու պահանջ: Նա ընդգծեց, որ թեեւ Տեր-Պետրոսյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է, բայց մյուս կողմից` կյանքն առաջ է գնում, եւ նոր իրողություններ կան:
«Իմ առաջադրման հիմնական նպատակըն այն է, որ, ի տարբերություն հինգ տարի առաջվա համաժողովրդական շարժման, որը իշխանափոխության շարժում էր, վերջապես մենք փորձենք գտնել գաղափարակից մարդկանց, ազատական, լիբերել արժեքների, հրապարակային քաղաքականության կողմնակիցների»,- հայտարարեց Բագրատյանը եւ շնորհակալություն հայտնեց, որ համագումարին ներկա են այդ արժեքներին հավատարիմ Արամ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Երջանիկ Աբգարյանը, Լյուդմիլա Սարգսյանը:
«Մենք նպատակ ունենք, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ լիբերալ արժեքների կորիզ ձեւավորվի: Կան պրինցիպներ, որոնք չեն փոխվում: Որեւէ ամբիցիա չունեմ, ես իշխանության չեն ձգտում»,- հայտարարեց Բագրատյանը: