|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 4 չձեւակերպված վարձու աշխատողներ, որոնց հարցով կազմվել է 1 միլիոն դրամի ակտ։
Առավելապես պետական պատվերով եւ Երեւանում մշտապես շինարարություն իրականացնող «Բիդեքը» չհիմնավորված ռիսկի է գնացել, քանզի շինարարության բնագավառում միշտ առկա են կյանքի համար վտանգավոր իրավիճակներ, եւ դժբախտ պատահարի դեպքում աշխատողի չգրանցված լինելը լի է պատասխանատվության խստագույն հետեւանքներով։
Մյուս կողմից՝ իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին. այլ հարց է, որ չեն անում. եւ ինչո՞ւ . . . . »: