|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Իշխանական ոմն Նատալի Ալեքսանյան հերթական կեղծիքն է տարածել Հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների մասին։ Տեր Սարգիս քահանա Սարդարյանն արձագանքել է․
«Անամոթության գագաթնակետն է, երբ սուտը և կեղծիքը ամեն օր ու ամեն պահի հրամցվում են:
Տնօրհնյաց կարգ եմ կատարել Բագրավանի Սբ. Համբարձում (Ավետիս) մատուռի խաչքավորի տանը, որտեղ իրենք բնակվում են, որը նաև հյուրատուն-թանգարան է, ուր անց են կացվում վարպետաց դասեր և հյուրընկալություններ:
Տանտերերը սեփական ձեռքերով են այն կառուցել, երկրաշարժի փլատակներից հավաքված շինանյութերով, ուր հին քաղաքի մասունքներն են պահպանվում:
Այն սրճարան կամ բիզնես կենտրոն չէ:
Խառնակիչ բնույթով մարդիկ, առանց ամբողջական տեղեկատվությանը տիրապետելու, սատանայական բերկրանքով են հրճվում և ուրախանում:
Ցանկացողներին սիրով կուղեկցեմ այնտեղ՝ ցուցադրելու հնագիտական նմուշներ և հնատիպ բազում վկայություններ:
Սիրելինե՛ր, չտրվեք կեղծիքներին և հերյուրանքներին, շատերը չեն կարողանում «մարսել» Շիրակի թեմի քահանաների և առաջնորդի նվիրավծությունը ու սերը առ հայրենի մեր երկիրը և Սուրբ Եկեղեցին:
Որդիական խոնարհումս Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և թեմի հոգևոր դասին»,- նշել է Տեր Հայրը։