կարևոր
880 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-15 12:26
Հասարակություն

Վիգեն Էուլջեքչյանին հոսպիտալից տեղափոխել են Քննչական կոմիտե

Վիգեն Էուլջեքչյանին հոսպիտալից տեղափոխել են Քննչական կոմիտե

Բաքվի գերությունից նախօրեին  Հայաստան վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանն այս պահին Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է՝ հարցաքննության։

Մինչ այստեղ տեղափոխվելը, նա  «Մուրացան» զինվորական հոսպիտալոում էր։

Վիգեն Էուլջեքջյանը կինը՝ Լինդան, Լիբանանից առավոտյան ժամանել է Հայաստան։ Նա գնացել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ ամուսնուն տեսելու, սակայն այնտեղ հայտնել էին, որ տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն։

Վիգեն Էուլջեքչյանին Բավքի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: