Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:
Yerkir.am-ը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղեկացավ, որ այնտեղից մի խումբ բժիշկներ մեկնել են Ջրակնի (Ջաբրայիլ) հոսպիտալ, որտեղ պետք է վիրահատեն զինվորին: «Մեր բժիշկները գնացին Ջաբրայիլ, այնտեղ վիրահատելու են, հետո տեղափոխեն մեզ մոտ»,- հայտնեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից:
Զինվորի առողջական վիճակի մասին մանրամասներ ճշտել դեռևս չհաջողվեց: