կարևոր
469 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-13 18:09
Քաղաքական

Դա նիկոլական խոսույթ է, և նպաստում է Նիկոլի վերարտադրությանը․ Իշխան Սաղաթելյան

Դա նիկոլական խոսույթ է, և նպաստում է Նիկոլի վերարտադրությանը․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլական խոսույթ է այն, թե իբր նախկին նախագահների մասնակցությունը կնպաստի ՔՊ-ի վերարտադրությանը։ Նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով այն պնդմանը, թե Փաշինյանը «սնվում» է նախկին նախագահների քաղաքական դաշտում լինելու հանգամանքով։

«Այս  խոսույթն է նպաստում Նիկոլի վերարտադրությանը։ Մենք կարծում ենք, որ ընտրություններում պետք է ձևավորվեն մասնակցելու համար խոշոր դաշինքները, մարդկանց ներկայացնեն այլ հնարավորություններ, ծրագրեր և ՀՀ քաղաքացին ընտրություն կատարի, թե ո՞ր թիմի ո՞ր ծրագիրը կարող է երկիրը այս իրավիճակից դուրս բերել։ «Հայաստան» դաշինքը նախքան ընտրությունները ստացել է 280.000 քվե։ Նախորդ ընտրություններին մասնակցած մյուս 23 կուսակցություններն ըստ էության շեմը չեն հաղթահարել և որևէ մեկն այլ քաղաքական, բարոյական իրավունքը չունի այդ պահանջով հանդես գալ։ Մենք երբեք որևէ մեկին չենք ասում մի մասնակցեք ընտրություններին, ընդհակառակը, շատ անկեղծ հայտարարում ենք, որ շահագրգռված ենք ու հետաքրքրված ենք, որ նոր ձևավորվող ուժերը կարողանան ազդեցիկ ներկայություն ունենան խորհրդարանում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Մրցակցությանն ու միմյանց քննադատությանը մենք շատ նորմալ ենք վերաբերվում։ Ժողովուրդը թող կողմնորոշվի հին, նոր և մնացած նոր ուժերի միջև»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։