կարևոր
2578 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-17 15:20
Քաղաքական

Եկեղեցին չպետք է վախենա Նիկոլի ֆեյքերից ու սպառնալիքներից. Իշխան Սաղաթելյան

 

Երբ լինում են ճգնաժամեր, երբ հարցերն ավելի են բարդանում շատ բնական է, որ մարդկանց հայացքն ուղղվում է դեպի եկեղեցի։ Այս մասին  «Երկիր մեդիա»-ի տաղավարում  պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք նախկին նախագաների և Վեհափառի հանդիպման ֆորմատից ակնկալիք ենք ունեցել և դեռ ունենք, ու շատ բնական ու արդարացված է հասարակության ակնկալիքը։ Այս իրավիճակում բոլորն ունեն իրենց պատասխանատվության բաժինը։ Վերջին շրջանում քիչ ենք օգտագործում իշխանություն-ընդդիմություն բառակապակցությունը, որովհետև սա այլևս իշխանության, ընդդիմության պայքար չէ, մենք ասում ենք ազգային ուժեր, իսկ եկեղեցին դա ազգային ուժ է։ Երբ պետության գոյության, պետականության գոյության հարց է դրված՝ սա այլևս ընդդիմություն-իշխանություն պայքար չէ, սա գոյաբանական պայքար է և այո եկեղեցին պետք է ունենա առաջնորդություն, եկեղեցին շատ հստակ և կոնկրետ խոսք պետք է ասի։ Եկեղեցին չպետք է վախենա Նիկոլի ֆեյքերից, սպառանալիքներից, պետության գոյության հարց է դրված»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։