|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Россия հեռուստաընկերության «Мнение» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
Խոսելով ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի մասին` Սարգսյանն ասել է հետևյալը. «Մենք կիսում են համանախագահների կարծիքը, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ` պատերազմի: Սակայն ադրբեջանական կողմը ճիշտ հակառակն է անում: Մենք ականատես եղանք սահմանին լարվածության աճին` ամռանից սկսած: Ամեն դեպքում՝ այդ հարցով զբաղվող որևէ երկրի, պաշտոնական անձանց մոտ կասկած չկա, որ լարվածության աճի պատճառը Ադրբեջանն է: Ադրբեջանական կողմն ամբողջությամբ անտեսում է կարգավորման այն սկզբունքները, որ մեզ առաջարկել են համանախագահները»:
«Եվ եթե ադրբեջանական կողմը շարունակի իր արկածախնդրությունը, մենք չենք վախենա պատերազմելուց»,- ընդգծել է ՀՀ նախագահը: