կարևոր
262 դիտում, 38 րոպե առաջ - 2025-12-05 11:34
Հասարակություն

Հայաստանում քաոս է, չկա մի երկիր, որտեղ կենտրոնացած լինեն հոգևորականների վրա․ Աստղիկ Գալեյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում   ընթանում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատավորն է՝ Մասիս Մելքոնյանը։ 

«Ընդհանուր առմամբ, եթե մեկ բառով բնութագրեմ, քաոս է Հայաստանի Հանրապետությունում բոլոր առումներով, երևի աշխարհում չկա այսպիսի մի երկիր, որը կոնկրետ կենտրոնացած լինի հոգևորականների վրա՝ ոտնատակ տալով ամեն մի սրբություն»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

«Այս իշխանություն կոչվածը ոտնատակ է տալիս անգամ կրոնը։ Այն, ինչ կատարվում է, հոգեբանորեն ազդում է յուրաքանչյուրիս վրա։ Կոնկրետ ես այս հոգեվիճակի մեջ կորցրել եմ իմ որդուն, կորցրել եմ Արցախը և հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը, մեր կրոնը։ Ամեն դեպքում նորմալ հայի համար սա աննորմալ երևույթ է։ Արդեն չորրորդ հոգևորականն է կալանավորվում, ու ցավոք սրտի պետք է նշեմ որ  այս դատավորը այսօր արդեն կալանքի որոշում կկայացնի։ Նրա որոշմամբ կալանքի տակ է նաև իմ ամուսինը»,–ասաց նա։
 

Մանրամասն՝ տեսանյութում։