կարևոր
364 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-27 22:57
Հասարակություն

Միքայել Սրբազանի աջակիցները երթով շարժվում են դատարան, որտեղ արդեն ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացած

Միքայել Սրբազանի աջակիցները երթով շարժվում են դատարան, որտեղ արդեն ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացած

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցները երթով Քննչական կոմիտեի մոտից շարժվում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք եւ Ավան նստավայր, որտեղ քննվելու է Սրբազանի խափանման միջոցի հարցը։

Դեռևս հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվել Սրբազանի կալանքի միջնորդության քննությությունը։  

Նշենք նաև, որ դատարանի Ավանի նստավայրի մոտ արդեն ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացված։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի: