|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ոստիկանությունը կթույլատրի Ազատության հրապարակում շարունակել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցը, եթե դրա մասնակիցները չխախտեն կարգը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հարցին, թե պայմանները չկատարելու դեպքում ի՞նչ միջոցներ կձեռնարկի ոստիկանությունը, նա պատասխանեց. «Էնպես չի, որ կենտրոնացած ենք նրանց վրա: Երևանում ցանկացած տեղ եթե հասարակական կարգը խախտեն, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվեն»:
Հիշեցնենք, որ երեկ Օսիպյանը հայտարարեց, որ նստացույցը թույլատրում են շարունակել` պայմանով, որ տարածքը չկեղտոտվի, աղմուկ չլինի, վրաններ չտեղադրվեն: