կարևոր
373 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 19:13
Հասարակություն

ԲԴԽ-ից ակնկալում ենք, որ դատավորները լինեն անկախ. Աստղիկ Մաթևոսյան

ԲԴԽ-ից ակնկալում ենք, որ դատավորները լինեն անկախ. Աստղիկ Մաթևոսյան

Անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջին. այն է՝ անհապաղ ազատ արձակել Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին ապօրինի կալանքից: Առավել հրատապություն դրսեւորել Նարեկ Սամսոնյանի հարցում, որը արդեն 6-րդ օրն է, գտնվում է հացադուլում: Այսօր այս բովանդակությամբ ու պահանջով նամակներ են փոխանցվել ԵԽ, ՄԱԿ երեւանյան գրասենյակներին ու մի շարք օտարերկրյա դեսպաններին:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Անտիֆեյքի» աշխատակազմը բողոքի ցույցեր է իրականացնում միջազգային կազմակերպությունների, դեսսպանատների դիմաց, փոխանցում իրենց պահանջներով նամակները:

«Բոլոր այս կառույցները Հայաստանում տարիներ շարունակ ներդումներ են արել խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար: Այսօր գործ ունենք խոսքի ազատության տոտալ բռնաբարության հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Անտիֆեյքի» խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը: