|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ Ուկրաինայի կողմից կազմակերպված «սննդի գագաթնաժողովը» ընթանում է հակառուսական քարոզչությամբ, իսկ դրա նպատակը Կիևի ռեժիմի կոռուպցիոն սխեմաները թաքցնելն է՝ տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
Զախարովայի խոսքով՝ «սա զուտ հակառուսական ենթատեքստով քարոզչական ձևաչափ է»:
Նա հավելել է, որ Կիևի գործողությունները՝ «Ռուսաստանի սահմանային գյուղատնտեսական օբյեկտների վրա ցինիկ հարձակումները», ինչպես նաև «եվրոպացի հովանավորների քայլերը, որոնք խաթարում են ռուսական մատակարարումները, ներառյալ՝ մարդասիրական օգնությունը, գյուղատնտեսական արտադրանքը և պարարտանյութերը», ցույց են տալիս, որ նրանք հետաքրքրված չեն աջակցելու կարիքավոր երկրներին։