|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեր Զարեհ Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելիներ երեկ հովվական այցի շրջանաներում Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր հավաքատեղիներում հայտնաբերեցինք անհայտ ծագումով կրոնական բովանդակությամբ գրականություն՝ նախատեսված մանուկների համար:
Պարզվում է, որ կրոնական կազմակերպություններն և աղանդները փորձում են ստեղծված իրավիճակում իրենց պիղծ և ազգակործան քարոզչությամբ շեղել արցախցի մեր եղբայրներին և քույրերին, և առավել վտանգավոր է, որ փոքրիկներին են փորձում ներգրավել իրենց աղանդավորական խմբերի մեջ, խաբելով ծնողներին, իբրև թե եկեղեցի են ներկայացնում:
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը վերոնշյալ խնդրի վերաբերյալ, և զգուշացնում ենք բոլոր նրանց, ովքեր հանցավոր անգործություն կդրսևորեն...»: