Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները Սև ծովում ակնհայտորեն ուղղված են Ռուսաստանի դեմ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բոլորի համար ակնհայտ է, որ զորավարժանքները հակառուսական են: Դրանք անցկացվում են մեր երկրի սահմանների՝ Սև ծովի մերձափնյա մասի մոտով՝ դրանով իսկ սպառնալով խաղաղությանն ու կայունությանը: Թվում է, թե Սև ծովի ամերիկյան վեցերորդ նավատորմը անհամբեր է թշնամի գտնելու հարցում: Իզուր են դա անում», - ասել է նա:
«Այս առումով Պենտագոնի և ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաների հայտարարությունները սադրիչ են թվում, որ այդ վարժություններով Վաշինգտոնը իր դաշնակիցների հետ, իբր նպաստում է Եվրոպայում անվտանգության ամրապնդմանը»,- նշել է Զախարովան: