կարևոր
610 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-19 15:05
Աշխարհ

Լեհաստանի ԱԳՆ-ն փակում է ՌԴ-ի վերջին գլխավոր հյուպատոսությունը

Լեհաստանի ԱԳՆ-ն փակում է ՌԴ-ի վերջին գլխավոր հյուպատոսությունը

Լեհաստանը հայտարարել է երկրում՝ Գդանսկ քաղաքում, Ռուսաստանի վերջին հյուպատոսությունը փակելու որոշման մասին։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Սեյմում ունեցած ելույթի ժամանակ։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Լեհաստանը մտադիր չէ խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները, ինչպես դա չեն անում նաև մյուս երկրները, որոնց տարածքում տեղի են ունեցել ահաբեկչական կամ դիվերսիոն գործողություններ։

Գդանսկում դիվանագիտական ​​ներկայացուցչությունը Լեհաստանում Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունն էր։ Վարշավայի դեսպանատանը հյուպատոսական բաժին է գործում, սակայն այն միայն որոշ գործառույթներ է կատարում և առանձին դիվանագիտական ​​կարգավիճակ չունի։

Կրեմլն արդեն մեկնաբանել է Լեհաստանում Ռուսաստանի վերջին հյուպատոսության փակումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդ որոշումը որևէ առնչություն չունի ողջամտության հետ։

«Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին վատթարացել են։ Սա, հավանաբար, այդ վատթարացման դրսևորումն է, լեհական իշխանությունների ցանկությունը՝ զրոյի հասցնել հյուպատոսական կամ դիվանագիտական ​​հարաբերությունների ցանկացած հնարավորություն։ Այստեղ միայն կարելի է ափսոսանք հայտնել», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։