կարևոր
589 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-06 23:01
Հասարակություն

Որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանին հոսպիտալացնել. այստեղ են նաև նրա բժիշկները. փաստաբան

Որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանին հոսպիտալացնել. այստեղ են նաև նրա բժիշկները. փաստաբան

Որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանին հոսպիտալացնելու: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։

Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ։

Լրացուցիչ տեղեկատվություն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի և հետագա գործողությունների մասին կտրամադրվի ըստ անհրաժեշտության»,- նշել էր Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել են, թե ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։ 

Ավելին՝ տեսանյութում: