կարևոր
1855 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-06 16:50
Քաղաքական

ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսում

ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսում

ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության շուրջ ապագա պայմանագրի իրականացման գործում օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հաղորդոմ է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Նշվում է, որ անվտանգության համաձայնագրի կնքման հարցում Վաշինգտոնը որպես միջնորդ հանդես կգա Սիրիայի և Իսրայելի միջև։

Աղբյուրներից մի քանիսը հայտնել են, որ ԱՄՆ-ն նախատեսում է ռազմակայանն օգտագործել Իսրայել-Սիրիա հնարավոր համաձայնութունը մշտադիտարկելու համար։ 

Նոյեմբերի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան առաջին անգամ կայցելի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։