|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Առաջիկա ամիսներին Կիպրոսի Հանրապետությունը պատրաստում է Պարսից ծոցի երկրների, առաջին հերթին՝ ԱՄԷ-ի հետ պաշտպանական համագործակցության հուշագիր ստորագրել: Միևնույն ժամանակ, Կիպրոսը Իսրայելի դաշնակիցն է Աթենք-Նիկոսիա-Թել Ավիվ համագործակցության առանցքում:
Կիպրոսի Հանրապետությունը հասունացել է, որպեսզի ԵՄ երկրներին մղի տարածաշրջանում ԵՄ ռազմական ուժերի մշտական ներկայություն ունենալուն: Այս պահին Կիպրոսը և Արևելյան Միջերկրական ծովը թշնամական սադրանքներից պաշտպանվում են ԵՄ միջերկրածովյան չորս երկրների՝ բուն Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի կողմից: Նիկոսիան պլանավորում է ավելի մեծ թվով երկրներ ընդգրկել տարածաշրջանի պաշտպանական համակարգում՝ մշտական հիմունքներով:
Նիկոսիան այդքան դաշնակիցներ հավաքում է Անկարայի դեմ: Ըստ պաշտոնական Նիկոսիայի՝ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում Կիպրոսի նկատմամբ: