|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ին Սև ծովում անբավարար ռազմական ներկայություն ունենալու համար` հայտարարելով, թե ծովը վերածվել է «Ռուսաստանի լճի». հայտնում է РИА Новости-ն:
«Մենք պետք է մեծացնենք համագործակցությունն ու կոորդինացումը Սև ծովում: Հույս ունենք` ՆԱՏՕ-ի` Վարշավայում հուլիսի 8-9-ը անցկացվելիք գագաթաժողովը կոնկրետ արդյունքներ կտա: Սև ծովը պետք է կայունության ծով դարձնել: Ես ասել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` դուք չկաք Սև ծովում, այդ պատճառով այն դարձել է ռուսաստանյան լիճ: Մենք պետք է կատարենք մեր պարտքը` որպես Սև ծով ելք ունեցող երկրներ: Եթե միջոցներ չձեռնարկենք, պատմությունը մեզ չի ների»,- ասել է նա` ելույթ ունենալով բալկանյան երկրների գլխավոր շտաբների` Ստամբուլում անցկացված համաժողովում: